-
05.09.2016|
10:08
Թուրքիան երբեք թույլ չի տա Սիրիայի հյուսիսում «արհեստական պետության» կազմավորումը՝ ասել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը` նկատի ունենալով ԱՄՆ-ից աջակցություն ստացող քուրդ զինյալներին, որոնց առաջխաղացումն Անկարան փորձում է կանգնեցնել:
-
05.09.2016|
10:07
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մայր Թերեզային դասեց կաթոլիկ եկեղեցու սրբերի շարքում, սրբադասման արարողությունն անցկացվեց Վատիկանի սուրբ Պետրոս եկեղեցու հրապարակում:
-
05.09.2016|
10:06
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, նա հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
-
05.09.2016|
09:59
Սեպտեմբերի 5-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
-
05.09.2016|
09:57
Տնտեսական զարգացումը պետք է երաշխավորի արդարություն, ոչ թե հանգեցնի անհավասարության աճի՝ հայտարարել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին G20-ի գագաթնաժողովում:
-
05.09.2016|
09:56
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մեկնաբանել է Հանչժոուում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքները:
-
05.09.2016|
09:55
ԵՄ-ի և Թուրքիայի միջև վիզային ռեժիմի ազատականացման որոշմանը կարելի է հասնել առաջիկա շաբաթներին՝ հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:
-
05.09.2016|
09:54
G20-ի երկրները պետք է համատեղ գործողություններ իրականացնեն՝ միջազգային ահաբեկչության ֆինանսավորման աղբյուրների դեմ պայքարելու համար՝ Հանչժոուում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
-
05.09.2016|
09:53
ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Բարաք Օբաման կհանդիպեն երկուշաբթի՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
-
05.09.2016|
09:52
Չինաստանի նախագահ Սի Ձինպինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է, որ Պեկինն ու Մոսկվան պետք է ամրապնդեն փոխաջակցությունը.